Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Եթե նման համակարգեր ունեիք՝ ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում

Եթե նման համակարգեր ունեիք՝ ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում
21.10.2025 | 12:18

Դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրավապահ համակարգից է եղել, որով փորձել են ցույց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» և «հիմնավորել» ձայնագրության ճշգրտությունը:

Նախ այս համակարգի նկատմամբ որևէ վստահություն չկա` հաշվի առնելով կեղծիքների այն մեծ մասշտաբները, որոնք արտահայտվել են գործող ռեժիմի կողմից:

Երկրորդ, եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում, երբ ակնհայտորեն ծանր հանցագործության արտահայտված ռիսկեր կային:

Սրանք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում. տակները չոր լինի, սեփական անվտանգությունը ապահովված, իսկ թե հանրային շահն ի՞նչ է պահանջում կամ օրենքով նախատեսված ի՞նչ պարտավորություններ ունեն, հեչ իրենց հետաքրքիր չի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ․Գ.

Ինձ հուշեցին, որ արտահոսքերից բացի նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն են ֆիքսել, որ տարբեր օրերի օդում դրոններ են եղել:

Դիտվել է՝ 4798

Մեկնաբանություններ